Լրահոս
Իրավական
21:17
28.06.22
128

Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ չի հարուցվի

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր է մերժել քրեական գործ չհարուցելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը, որ ներկայացրել էին զոհված զինծառայողների ծնողները: Մինչև մերժումը՝ քննության ժամանակ, երբ դատավոր Կարեն Բիշարյանը հեռացել է խորհրդակացական սենյակ, զոհվածի հարազատը փորձել է հարց տալ դատախազներին, սակայն նրանք լքել են դահլիճը։ Ծնողներից մեկը նրանց անվանել է՝ «թուրք», դատախազներից մեկն էլ պատասխանել է․

«Արա փոշին էլ ես դու, թուրքն էլ»։