Լրահոս
Հայաստան
09:50
20.06.22
269

Նիգավանի միջադեպի պատճառը կենցաղային է, քաղաքական ենթատեքստ չի պարունակում․ ոստիկանություն

Img default alt hy

Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հունիսի 19-ին` ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով` գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է:

Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»: