Լրահոս
Հասարակական
11:45
23.11.24
312

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի էլ մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «BMW X6»-ի վարորդ Ն. Դավթյանը եղել է ոչ սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: