Լրահոս
Քաղաքական
21:25
15.11.25
412

Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար․ «Հետք»

Img default alt hy

Վաղը՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը կազմում են մոտ 142 մլն 687 հազ. դրամ: Գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների և սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին:

Մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 79 մլն 981 հազ. դրամ է նախատեսվել աշխատավարձերի վճարմանը: 

36 մլն 288 հազ. դրամ հատկացվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և 47 տարածքային ընտրական հանձնաժողովներում տեսախցիկների տեղադրման, հեռարձակման գործընթացի կազմակերպման համար:

Մոտ 16 մլն 821 հազ. դրամ նախատեսված է քվեաթերթիկների, վերջիններիս համար նախատեսված ծրարների, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, կտրոնների տպագրության նպատակով:

Միայն 652 հազ. դրամ նախատեսված է հանձնաժողովների անդամների կնիքների պատրաստման համար:

Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ: