Լրահոս
Քաղաքական
14:42
30.06.22
265

Մոտ 1,5 տարի ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու. ԱԽՔ-ը՝ Բերձորի ու Աղավնոյի մասին

Img default alt hy

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախում նոր ճանապարհի կառուցմանը, որից հետո Բերձորն ու Աղավնոն անցնելու են ադրբեջանական վերահսկողությանը։ 

«Այս հարցերը հենց նոյեմբերի 9-ից սկսած մենք քննարկում ենք Արցախի մեր գործընեկրների հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Արցախի իշխանություններն աշխատանքներ են տանում, մենք դեռ ժամանակ ունենք` և ճանապարհի մասով, և բնակիչների համար լուծումներ գտնելու համար։ Այսինքն՝ մոտավոր 1․5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»,- ասել նա։