Լրահոս
Սփյուռք
19:51
15.11.25
1 269

Բողոքի ցույց՝ Մոսկվայում․ պահանջը՝ ազատ արձակել Սամվել Կարապետյանին և հոգևորականներին

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատան շենքի մոտ, տեղի է ունեցել բողոքի ակցիա «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները՝ հոգևորականներ և աշխարհականներ, իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստանի իշխանությունների քաղաքականությունից, որը բնութագրել են որպես «աստվածամերժ» և «եկեղեցական-բռնազավթչական»։

Ակցիայի պատճառը՝ հոգևորականության ներկայացուցիչների վերջին ձերբակալություններն են, այդ թվում՝ Արա­գածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը։

Մասնակիցների կարծիքով՝ տեղի ունեցողը քաղաքականապես դրդված ռեպրեսիաներ են, որոնք ուղղված են Եկեղեցու հոգևոր հեղինակության և ազգային ինքնության թուլացմանը։ 

«Փաշինյանի և այլ քաղաքական գործիչների գործողությունները քաոս են սերմանում և թունավորում հանրային գիտակցությունը, ինչպես նաև թշնամանք են տարածում ժողովրդի մեջ»,-այս մասին նշել են ակցիայի մասնակիցները:

Նրանք համոզված են՝ իշխանությունները ուժեղացնում են ճնշումը հոգևորականության վրա՝ ընտրություններից առաջ քաղաքական դաշտը մաքրելու նպատակով։