Լրահոս
Քաղաքական
12:10
14.09.22
73

Մոսկվան կօգնի Բաքվին և Երևանին խաղաղ գործընթացի հարցում. ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

Մոսկվան այսուհետ ևս կաջակցի Բաքվին և Երևանին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման անցկացման մասին որոշում կայացնելու դեպքում համապատասխան հայտարարություն կարվի Կրեմլի մամուլի ծառայության կողմից:

Գոնչարը նաև հավելել է, որ Մոսկվան ցավում է, որ խաղաղության հասնելու գործընթացը առանց խախտումների չի ընթանում։