Լրահոս
Իրավական
18:35
03.07.25
297

Միքայել Սրբազանի նկատմամբ կալանք կիրառելու դեմ հատուկ վերանայման բողոք է ներկայացվել

Img default alt hy

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։

«Այսօր՝ 03.07.2025թ., Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի՝ 28.06.2025թ. որոշման դեմ:

Առաջին ատյանի դատարանի որոշումը հանձնվել էր պաշտպաններին 01.07.2025թ.»,- ննշված է պաշտպանների հայտարարությունում: