Լրահոս
Քաղաքական
12:12
14.09.22
98

Մինչ Նիկոլն է երկրի ղեկավարը, մենք հաղթելու շանս չունենք․ ռազմական փորձագետ

Img default alt hy

Նիկոլը եկավ իշխանության հպարտությունից խոսելով, բայց իրականում պարտությունը դարձրեց Հայաստանի բրենդ։ Այս մասին գրել է Կարեն Վրթանեսյանը.

«Ոչ միայն դարձրեց, այլև համոզեց շատերին, թե իբր միշտ է այդպես եղել։

Նիկոլը վերընտրվեց՝ խոստանալով խաղաղություն, բայց, ինչպես և շատերս զգուշացնում էինք, դա սուտ խոստում էր. պատերազմը շարունակվում է ու մենք էլի պարտվում ենք։

Մինչ Նիկոլն է երկրի ղեկավարը, մենք հաղթելու շանս չունենք։

Մինչև դուք համոզված եք, որ քաղաքականությունը ձեզ չի վերաբերվում, թուրքի հաղթանակները շարունակվելու են։

Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլընտրանք չկա»։