Լրահոս
Հասարակական
14:25
06.05.20
113

Միֆերի մասին ամբողջ իրականությունը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ 2 տարի է կալանավորված է մի գործով, որի քննությունը փաստաբանների պնդմամբ կարող է տեւել մինչեւ 5 տարի: Ու սա այն դեպքում, եթե կողմերից ոչ մեկը որեւէ միջնորդություն չներկայացնի: 2008 թվականին գոյություն չունեցած՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բազմաթիվ իրավագետներ շինծու են համարում ու պնդում, որ իշխանությունը նման քայլ է արել 10-նյակ տարիներ արած մեղադրանքներն ու հայտարարությունները դատական քողի տակ առնելու համար: Իսկ այդ մեղադրանքները տարիների հետ ամրացել են հանրային գիտակցության մեջ սովորական հորինվածքներից վերաճելով քաղաքական միֆերի: