Լրահոս
Քաղաքական
16:30
25.02.23
80

Միայն լեգիտիմ ընտրված ղեկավարը կարող է իրականացնել ժողովրդի երազանքները, խոնարհվում եմ մեր ժողովրդի բազմադարյան իմաստնության առաջ․ ՔՊ-ական պատգամավոր

Img default alt hy

Նախկին ԲՀԿ-ական, այժմ ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով միայն լեգիտիմ ընտրված ղեկավարը կարող է իրականացնել ժողովորդի երազանքները։

Նա գրել է․«Միայն լեգիտիմ ընտրված ղեկավարը կարող է լիարժեք իրացնել իրեն ընտրած ժողովրդի իղձերը և երազանքները։ Եվ երբ ընդդիմությունը բողոքում է, թե ժողովուրդն այս օրհասական պահին ոտքի չի կանգնում, պետք է ընդունի ժողովրդի հավաքական վստահությունն առ այն, որ իր ընտրված ղեկավարն անում և անելու է հնարավոր բոլոր քայլերը, իր երկիրն անվտանգ և բարեկեցիկ հանգրվան հասցնելու համար։ Եղել են, կան ու կլինեն կառավարման սխալներ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում։ Բայց ժողովուրդն իր ընտրյալների միջոցով և շնորհիվ այդ բացթողումները շտկելու համբերություն ունի։

Ժողովուրդը նաև գիտի, որ ամենահեշտը ոչինչ չանելն ու բողոքելն է, իսկ ամենադժվարը պայքարել և օգնելն է։ Այս հանգրվանում հիանալ կարելի է մեր պարզ քաղաքացիների պահվածքով Հայաստանում և Արցախում, ովքեր լիարժեք վստահում են իրենց լեգիտիմ իշխանությունների գործողություններին։ Սա է իրական ճանապարհը վերջնանպատակին հասնելու։

Խոնարհվում եմ մեր ժողովրդի բազմադարյան իմաստնության առաջ։

Հ.գ. Ազատ կամքով ժողովրդի ընտրությունը միակ ճիշտ ճանապարհն է հաջողության հասնելու բանաձևում»։