Լրահոս
Քաղաքական
23:13
22.11.24
294

Միանձնյա որոշում էր․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով

Img default alt hy

SMS հաղորդագրությամբ, այսինքն գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոնյաներին պաշտոնից ազատվելու խնդրանքի մասին։ Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այո, կիրակի է դա եղել, բայց ոչ ուշ երեկոյան:

«Ես կարեւոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ՝ լինի գրավոր, որ այդ տեքստը, ըստ անհրաժեշտության, եթե այդպիսի հարց կլինի, որ կարողանանք այսպես խոսել: Բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ տարընթերցումներ,  մեկնաբանություններ: Այնտեղ, որտեղ խոսքը գրավոր է, այնտեղ խոսակցությունն ավելի արդյունավետ է։ Սա միանձնյա որոշում էր, քանի որ վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը։

Բանավոր խոսակցությունը վատ չէ, բայց բանավոր խոսաակցության շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ։ Իսկ իմ փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ խոսակցությունը գրավոր է, այդ խոսակցությունն ավելի արդյունավետ է և հետագա տարընթերցումների տարածքը՝ ավելի քիչ»,-ասաց նա: