Լրահոս
Քաղաքական
22:11
05.12.25
178

Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան. Քոչարյան

Img default alt hy

Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այս ընթացքում 26 տոկոս ինֆլյացիա է եղել, իսկ թոշակը միջինում բարձրացել է 22 տոկոսով։ Երբ դու ինֆլյացիայի մասով թոշակ ես ավելացնում, դա թոշակ ավելացնել չի, դու պարտավոր ես դա անել։ Համեմատեք, թե այս ընթացքում քանի տոկոսով է աճել պաշտոնյաների աշխատավարձը»,– ասել է Քոչարյանը։

Նշենք, որ հանդիպման ամբողջական տեսագրությունը կհրապարակվի վաղը։