Լրահոս
Սպորտ
19:30
25.02.23
117

Մեսսին ընկերական հանդիպման կմասնակցի արգենտինական թիմի կազմում

Img default alt hy

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այս ամառ ընկերական հանդիպում կանցկացնի «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում, որի կազմում հանդես է եկել մինչև «Բարսելոնա» տեղափոխվելը։

2023 թվականի հունիսի 16-ին Մեսսին կխաղա իր հայրենի Ռոսարիոյի ակումբի կազմում ընկերական խաղում՝ ի պատիվ Մաքսի Ռոդրիգեսի, ով ավարտեց իր խաղային կարիերան, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Infobae-ն։

Իր հերթին Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է, որ Մեսսին լրջորեն մտածում է մշտական հիմունքներով «Նյուելս Օլդ Բոյս» վերադառնալու մասին:

35-ամյա արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։