Լրահոս
Սպորտ
10:00
21.11.24
182

Մեսսին կարող էր 13 Ոսկե գնդակ նվաճել, նա չորս գլուխ բարձր է Ռոնալդուից․ Մասիպ

Img default alt hy

Էնրիկ Մասիպը, որը հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականը, խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակի մասին։

«Վինիսիուսի մակարդակը շատ բարձր է. Բայց ի՞նչն է գնահատվում մրցանակը հանձնելիս։ Եթե ​​խոսքը լիներ տաղանդի մասին, ապա Վինիսիուսը կարող էր նվաճել «Ոսկե գնդակը»:

Այդ ժամանակ Մեսսին կարող էր ունենալ 13 «Ոսկե գնդակ»: Մեսսին ինձ համար չորս գլուխ բարձր է Կրիշտիանու Ռոնալդուից»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մասիպի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ իր կարիերայի ընթացքում Մեսսին 8 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի» մրցանակին, որը ռեկորդային է համարվում։ Անհատական ամենահեղինակավոր մրցանակների թվով երկրորդը Կրիշտիանու Ռոնալդուն է. նա իր պահարանում ունի 5 «Ոսկե գնդակ»:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» վերջին արարողության ժամանակ հաղթող ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին, թեև երկար ժամանակ ֆավորիտ էր համարվում Վինիսիուս Ժունիորը։