Լրահոս
Աշխարհ
14:03
04.07.22
189

Մեքսիկացի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Daily Mail»-ը հայտնում է, որ Մեքսիկական Օահակա նահանգի Սան Պեդրո Հուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Հյուգո Սոսան ամուսնացել է 7-ամյա կոկորդիլոսի հետ։ 

Հարսանիքից հետո Սոսան համբուրել է Փոքրիկ արքայադստերը և պարել նրա հետ։

Ըստ տեղական հավատալիքների՝ կոկորդիլոսը համարվում է Մայր Երկրի խորհրդանիշը, իսկ նրա ամուսնությունը «ցեղապետի» հետ խորհրդանշում է աստվածների աշխարհի և մարդկանց աշխարհի միությունը։ 

Էլյա Էդիթ Ագիլարը, ով ստանձնել էր կնքամոր դերը, հայտնել է, որ իր համար մեծ պատիվ է այս միջոցառմանը նման կարևոր դեր խաղալը, և ինքը շատ ժամանակ է ծախսել հարսնացուի համար արժանի հանդերձանք ընտրելիս։