Լրահոս
Տարածաշրջան
18:00
23.02.23
309

Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում և դրան մասնակցում են բոլորը․ Սաակաշվիլի

Img default alt hy

«Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում ենք և դրան մասնակցում են բոլորը՝ «խորհրդարանականները», «լրագրողները», հիմա էլ՝ կլինիկան։  Ես կոչ եմ անում Վրաստանին և աշխարհին թույլ չտալ այս հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Սաակաշվիլին արձագանքել է կլինիկայի բժիշկների մամուլի ասուլիսին և ասել, որ «Վիվամեդում» հրաժարվել են բուժել իր գլխավոր հիվանդությունները։

««Վիվամեդի» բժիշկների մամուլի ասուլիսին միակ ճշմարտությունն այն էր, որ իմ վիճակը ծանր է և սրընթաց վատթարանում է և որ կլինիկան ոչինչ չի կարող անել։ Մնացած ամեն ինչ սուտ էր։ Այս կլինիկայում հրաժարվել են բուժել իր գլխավոր հիվանդությունները։ Մասնավորապես, բուժել ծանր մետաղներով թունավորումը, անորեքսիան և կախեքսիան։ Ոչ ոք այնպես չի ուզում ապրել, ինչպես ես։ Ուզում եմ տեսնել Ուկրաինայի հաղթանակը, որն այնքան մոտ է և բոլոր պուտինիստների վերջը։

Ուզում եմ դիմել օլիգարխի շնիկին, ես Վրաստանից դուրս չեմ հանել ոչ թե 1 միլիոն, այլ ոչ մի տետրի չեմ վերցրել Վրաստանից, եթե ես որևէ տեղում այդքան փող ունենայի, ես չէի վաճառի վերջին հողատարածքը փաստաբանների ծախսերի համար։

Ճշմարտությունը միայն այն է, որ այս ամենը տեղավորվում է Մարիա Զախարովայի հայտարարության համատեքստում։ Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում ենք, և դրան մասնակցում են բոլորը՝ «խորհրդարանականները», «լրագրողները», հիմա էլ՝ կլինիկան։ Ես կոչ եմ անում Վրաստանին և աշխարհին թույլ չտալ այս հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները», -գրել է Սաակաշվիլին։