Լրահոս
Քաղաքական
17:45
15.11.25
706

Մենք գործ ունենք գողերի իշխանության հետ. Հովհաննես Իշխանյան

Img default alt hy

Իշխանությունների թիրախում այս անգամ լրագրողական համայնքն է, օրերս իշխանության տարբեր ներկայացուցիչներ թիրախավորում են տարբեր լրագրողների, այսօր տարածում էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի լուսանկարները, իսկ քիչ առաջ պարզ դարձավ, որ ցանկանում են խլել ՀԺՄ գույքը: Իշխանությունից այս գործին լծվել է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ իշխանությունների թիրախում են բոլոր հակադրվող մարդիկ: 

«Իշխանության թիրախում բոլոր նրանք են, ովքեր հակադրվում են այս այսպես կոչված իշխանություններին կամ, ավելի ճիշտ, Արցախը հանձնածներին՝ լինի լրագրող, հոգևորական, իրավապաշտպան, քաղաքացիական հասարակության անդամ, թե պարզապես քաղաքացի: Ով հակադրվում է սրանց, ճնշումների է ենթարկվում: 

Բացարձակ էական չէ, թե ինչ թեմաների մեջ են մտնում, թե շինությունը ինչպես է ձեռք բերվել, քանի որ այստեղ որևէ իրավական պրոցես չկա, այստեղ միակ խնդիրն է ճնշել նրանց, ովքեր հակադրվում են: Զավեշտն այն է, որ լրագրողների դեմ ճնշումները իրականացվում է «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողի կողմից, որը անմիջապես 2018 թվականից հետո ներմուծվեց իշխանության մեջ, ինչը նաև ենթադրում էր, որ «Ազատություն» ռադիոկայանը այդ ժամանակ որոշակի աջակցություն է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին, որովհետև մենք գիտենք, որ «Ազատություն» ռադիոկայանից 3 հոգի է ներմուծվել այս իշխանության մեջ՝ Սիսակ Գաբրիելյանը, Հովհաննես Մովսիսյանը և Արմեն Քոլոյանը: 

Մենք վերջերս տեսանք, որ «Առավոտի» գրասենյակը, որ մամուլի շենքում էր, այնտեղից հեռացրին: Ոչ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի ժամանակ, երբ «Առավոտը» ընդդիմադիր կեցվածք ուներ, այսպիսի ոտնձգություն չէր իրականացվել, մենք տեսնում ենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ են ոտնձգություններ իրականացնում: Այսինքն՝ որևէ պարագայում պետք չէ մտնել ու քննարկել, թե Սիսակ Գաբրիելյանի այդ ստատուսում շինությունը ում էր պատկանում, ինչ էր անում և այլն, որովհետև այն, ինչ նրանք անում են, քաղաքական է և խոսքի ազատության դեմ է ուղղված, որովհետև մենք գիտենք, որ Սաթիկ Սեյրանյանը, ով Ժուռնալիստների միության նախագահն է, արդարացիորեն հակադրված է Արցախը հանձնած իշխանություններին»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Իշխանյանը: 

Իշխանյանը ընդգծում է, որ իշխանությունները գողացել են Եկեղեցուն պատկանող Հովհաննավանքը, ՀԷՑ-ը փորձում են գողանալալ Սամվել Կարապետյանից. 

«Մենք գործ ունենք գողերի իշխանության հետ»,- ասաց Իշխանյանը: