Լրահոս
Հասարակական
12:47
16.09.22
99

Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ. ՀՀ ՄԻՊ

Img default alt hy

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է թշնամու կողմից քաղաքացիական բնակավայրերը հարձակման թիրախ դարձնելու փաստին:

«Կարևոր եմ համարում հնչեցնել, որ քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը որևէ զինված ծառայության մեջ չի եղել կամ որևէ այլ կերպ ներգրավված չի եղել։ Դրա վերաբերյալ կան ապացույցներ»,- ասել է Քրիստիննե Գրիգորյանը։

Գրիգորյանը հայտնել է, որ Պաշտպանի հաստատության կողմից արձանագրվել է առնվազն վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ. «Մենք նույնականացրել ենք այդ անձանց։ Ապացույցները կան։ Այդ ամենը ներկայացվել է Արտաքին գործերի նախարարությանը»։

Պաշտպանն ասել է, որ թիրախավորվել են շտապօգնության տրանսպորտային միջոցներն ու անձնակազմը, լրագրողներ, ինչի վերաբերյալ կան ապացույցներ.

«Դրանք միջազգային հումանիտար իրավունքի ու սովորութային իրավունքի կոպտագույն խախտումներ են»։

Գրիգորյանը տեղեկացրել է, որ Պաշտպանի հաստատությունը շարունակում է հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը, ամփոփվում են, որի վերաբերյալ կհրապարակվի զեկույց, տվյալները կկիսվեն առնվազն իրավապահների ու ԱԳՆ-ի հետ։