Լրահոս
Հայաստան
22:50
11.07.22
158

Մեկ օրում՝ չորս երկրաշարժ Հայաստանում և անոմալ շոգ. «արտակարգ աշխարհ»

 

Երեկոյան 4-րդ երկրաշարժն է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանագոտում՝ Բավրա գյուղից 14 կիլոմետր հյուսիս-արևելք: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3-ից 4 բալ է եղել:

Մի քանի ժամում երկրակեղևի 4-րդ ցնցումից հետո մարդիկ սկսել են մտածել, որ սեյսմիկ անկայունությունը կարող է նաև աննախադեպ տապի հետ կապ ունենալ: Մինչև 40 աստիճան շոգը մասնագետները խորհուրդ են տալիս երկրաշարժի հետ չկապել: