Լրահոս
Քաղաքական
23:55
18.12.19
65

«Մեկ Հայաստանն» առանձնացրել է «նոր Հայաստանի» բացթողումները

Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ է մշակում «Մեկ Հայաստան» կուսակցությունը: Քաղաքական այս ուժի առաջնորդ Արթուր Ղազինյանը աբսուրդ է համարում վարչապետի հայտարարությունը, թե Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների կարծիքները 100 տոկոսով համընկնում են: Ըստ նրա, հայկական երկու պետությունները տարաձայնություններ ունեցել են նույնիսկ երկրորդ եւ երրորդ նախագահների իշխանության օրոք: