Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:40
29.06.22
98

Մեծ Բրիտանիան որոշել է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին դեֆիցիտի դեպքում

Img default alt hy

«Financial Times» թերթը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին սուր դեֆիցիտի դեպքում։

Երկրի գազատրանսպորտային համակարգը միացված է Նիդերլանդներին և Բելգիային:

Ըստ պարբերականի՝ Թագավորության նման քայլը սպառնում է խաթարել միջազգային համագործակցության միտումը էներգետիկ ոլորտում։

Այս առնչությամբ եվրոպական գազային ընկերությունները Մեծ Բրիտանիային կոչ են արել չընդհատել ԵՄ-ի հետ համագործակցությունը, քանի որ Թագավորության անջատումը Նիդերլանդներին և Բելգիային միացնող գազատարներից կարող է հակառակ արդյունքն ունենալ հենց Բրիտանիայի համար։