Լրահոս
Հասարակական
10:51
05.12.25
207

Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին

Img default alt hy

Այսօր առավոտյան ես մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Այս մասին գրել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան՝ տեղեկացնելով, որ  հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

«Ես հիշեցրի նրան այն պատմական, ամուր ու հավերժական կապերի մասին, որոնք միավորում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը»,- գրել է Պայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել է Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա)։