Լրահոս
Հասարակական
18:15
24.02.23
103

Մարալիկ քաղաքում բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ այն մասին, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։40-ին։