Լրահոս
Առողջապահական
00:07
21.04.20
88

Մարալիկ. Կորոնավիրուսը ծննդատունը փակելու առի՞թ

Մարալիկի ծննդատան շուրջ սկանդալը չի մեղմանում: Հիվանդանոցի մայրապետի վարակման մասին իմանալուց հետո շտապօգնության աշխատակիցը հղի հարսին արագ մեկուսացրել է իրենցից, բայց նրան հետ են կանչել հորանց տնից, երկու օր պահել որդու հետ մեկուսացված, որից հետո որդու մոտ վիրուսը հաստատվել է: «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Ներսիսյանի կարծիքով սա հատուկ արշավ է Մարալիկի ծննդատան դեմ: Առողջապահության նախարարությունն առիթից օգտվում է եւ ցանկանում է վերջապես փակել ծննդատունը: