Լրահոս
Քաղաքական
20:01
27.12.25
554

«Մաքրելու ենք մեզ պատած սև ցեխը․ ՄԻԱՍԻՆ»․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Զարմանալի զուգադիպություն․

Կարդում եմ Ռազմիկ Դավոյանի՝ Չարենցի բանտի վերջին օրերին/1937թ․/ նվիրված «Ո՞ւր են մնացյալ դերասանները» չափածո պիեսն ու ի՞նչ ցնցող նշան-զուգադիպություն․․․ բանտարկված Քահանան/բանտարկված խիղճը/ հետևյալ քառատողն է ասում․

«Երբ Հայրենիքը տագնապած սրտով
իր զավակներին կոչում է ի զեն,
ի զեն այն պահին,
երբ իր դավաճան արգանդից ելած,
դավաճան սերմի զարմերն են դարձել
իշխանության տեր…»:

Սրան սիմվոլիկ պատկեր է հաջորդում՝ Քահանան գնում է մաքրելու ցեխից սևացած բանտի հատակը։
Ռազմիկ Դավոյան, Միքայել Սրբազան, Չարենց, 37թ․ բանտարկված խիղճ, բանտարկված միտք, բանտարկված կամք, Երևանի բանտ, ու ծախված դերասաններ․․․․

պատմությունը մեզ հետապնդում է ու մենք շարունակում ենք ի շրջանս մեր․․․
Ծնունդդ շնորհավոր Գերաշնորհ Տեր Միքայել Արք․ Աջապահյան, Աստված Օգնական։ Մաքրելու ենք մեզ պատած սև ցեխը․․․ՄԻԱՍԻՆ»։