Լրահոս
Միջազգային
15:20
25.02.23
82

Մակրոնն ու Շոլցը կոչ են արել Զելենսկիին բանակցել Պուտինի հետ

Ամերիկյան «The Wall Street Journal»-ը տեղեկություններ ունի, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2 շաբաթ առաջ Փարիզում հանդիպման ժամանակ կոչ են արել Զելենսկիին բանակցություններ սկսել Մոսկվայի հետ: Ինչպես հայտնի է, Զելենսկին չի ցանկանում բանակցային սեղանի շուրջ նստել Պուտինի հետ: Այս պահին բանակցություններին դեմ է նաև Կրեմլը: