Լրահոս
Միջազգային
18:39
22.11.24
142

ՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին

Img default alt hy

ՄԱԿ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված հանդես է եկել հրատապ կոչով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Կոչ ենք անում, որ կողմերը շտապ քայլեր ձեռնարկեն էսկալացիան կանխելու ուղղությամբ, հարվածներ չհասցնեն քաղաքացիական ենթակառուցվածքներին և կրիտիկական նշանակության օբյեկտներին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինան արևմտյան երկրների կողմից տրամադրված հեռահար հրթիռներով ու նրանց թույլտվությամբ հարվածներ էր հասցրել Ռուսաստանի տարածքներին։ Այդ հարվածներին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ ուղերձով, նշելով, որ Ռուսաստանը Արևմտյան երկրներին կհասցնի վճռական ու հայելային պատասխան։