Լրահոս
Միջազգային
13:00
14.09.22
114

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրոնական առաջնորդներին կոչ Է արել մերժելու օտարատեցությունն ու ռասիզմը

Img default alt hy

Աշխարհի կրոնական առաջնորդները պետք Է մերժեն օտարատեցության և ռասիզմի դրևորումները: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը համաշխարհային և ավանդական կրոնների քառաջնորդների՝ սեպտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում բացված համագումարի մասնակիցներին հղած տեսաուղերձում:

«Մեր աշխարհն ընդգրկված Է պատերազմներով և հակամարտություններով, արտակարգ հումանիտար իրավիճակներով, բնապահպանական ճգնաժամերով, սովով և աղքատությամբ: Շարունակում են տարածվել ատելության արտահայտություններն ու խտրականությունը կրոնական տարբերությունների հիման վրա: Ես կրոնական առաջնորդներին խնդրում եմ չխրախուսել բռնությունն իրենց համայնքերի մեջ, այլ մերժել օտարատեցությունը, ռասիզմը, հանդուրժողականության բացակայությունը»,- ասել Է նա:

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև վստահություն Է հայտնել, որ մարդկությունն ունակ Է տոկալու ընթացիկ ժամանակի փորձություններն ու կառուցելու լավագույն աշխարհ բոլորի համար: Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարը Ղազախստանի մայրաքաղաքում տեղի Է ունենում սեպտեմբերի 14-15-ը: Դրան մասնակցում են շուրջ 100 պատվիրակություններ 50 երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :