Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:00
24.02.23
94

ՄԱԿ-ի բանաձևով Ռուսաստանից պահանջում են հանել զորքն Ուկրաինայի տարածքից. Հայաստանը ձեռնպահ է

 

Այսօր լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցը: Դրան ընդառաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երկօրյա քննարկումից հետո ընդունել է արևմտյան երկրների նախապատրաստած հակառուսական բանաձև Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության մասին: Բանաձևին կողմ են քվեարկել 141 պետություն, դեմ՝ 7-ը, 32-ը ձեռնպահ են մնացել։ Ի դեպ, Հայաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և էլի մի քանի երկիր ձեռնպահ են քվեարկել: