Լրահոս
Քաղաքական
23:16
14.09.22
139

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բաքվին և Երևանին կոչ է արել՝ շուտափույթ դադարեցնել կրակը

Img default alt hy

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները սեպտեմբերի 14-ին կայացած նիստում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Բոլորը միաձայն հանդես եկան կրակի անհապաղ դադարեցման և իրավիճակը քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Այժմ քննարկվում են «մամուլի համար տարրերը»»,- ասել է Նեբենզյան։

Նրա խոսքով ՝ Մոսկվան պնդում է, որ այդ տարրերում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմքն են, կրակի դադարեցման պարտավորություններ են պարունակում և մի շարք նախագծեր, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն: