Լրահոս
Հասարակական
23:02
04.07.25
432

Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը

Img default alt hy

81 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը։

«Ռուդիկ Եղիազարյանը «Արարատի» կազմում հանդես է եկել 1964–1971 թվականներին։ 1965-ին թիմի հետ նվաճել է ԽՍՀՄ առաջին խմբի ոսկե մեդալը՝ ապահովելով վերադարձ Բարձրագույն խմբում։ Ընդհանուր առմամբ, նա «Արարատի» կազմում անցկացրել է 155 խաղ և խփել 12 գոլ։

Իր կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաև Գյումրու «Շիրակը», Դոնեցկի «Շախտյորը» և Դուշամբեի «Պամիրը»։

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը խորին ցավակցություն է հայտնում Ռուդիկ Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին», - հայտնում են ակումբի ֆեյսբուքյան էջում։