Լրահոս
Իրավական
11:30
18.06.25
207

Լրագրողին ոստիկանի կողմից hարվածելու փաստով հարուցվել է քրեական վարույթ. փաստաբան

Img default alt hy

Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր ոստիկանի կողմից հունիսի 16-ին հարվածելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով (441-ի 2-րդ մաս)։ Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է ու ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Վարույթի ընթացքի մասին հավելյալ տեղեկություններ այս պահին չունենք»,- գրել է նա: