Լրահոս
Իրավական
17:13
17.06.22
158

Լուսաձայնային նռնակ արձակելու գործով ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթանում

Հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում «Սվիրել ԱՍԶ-40» տեսակի լուսաձայնային կրակոց արձակելու վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին հայտնել է Հայաստանի ոստիկանությունը՝ «Հայլուր»-ի հարցմանը պատասխանելով:

Ոստիկանությունը չի պատասխանել «Հայլուր»-ի այն հարցին, թե արդյո՞ք այդ նռնակը կիրառելու համար եղել է ոստիկանապետի գրավոր հրաման: Այդ մասին ոստիկանությունը կարող է հայտնել ծառայողական քննության ավարտից հետո: Ոստիկանությունը մերժել է տեղեկություն տրամադրել նաև այն մասին, թե երբ էին ձեռք բերվել այդ նռնակները: