Լրահոս
Միջազգային
22:30
12.11.24
183

Լոնդոնում բերման է ենթարկվել խորհրդարանի շենքի մոտ դանակներով զինված տղամարդը

Img default alt hy

Լոնդոնի իրավապահները հայտնել են, որ բրիտանական խորհրդարանի շենքի մոտ դանակներով զինված տղամարդ է բերման ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու՝ հասարակական վայրում հարձակողական զենք պահելու կասկածանքով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում։ 

Երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող շուկայում դանակով հարձակման հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել էին։