Լրահոս
Քաղաքական
21:36
30.06.22
125

«Լկտին իրենք են, որ հանձնել են երկիրը». Իշխան Սաղաթելյանն արձագանքում է Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ օրերի հարց է՝ Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնանկությունը: Ալեն Սիմոնյանը լկտի է անվանել Իշխան Սաղաթելյանին, ասել, թե ավելի նորմալ մարդ պետք է նստի խորհրդարանի փոխխոսնակի աթոռին, կամ էլ այն կարող է թափուր մնալ:

Իշխան Սաղաթելյանը Սիմոնյանի վիրավորանքին պատասխանել է՝ հիշեցնելով, թե ով է մեղավոր երկիրը հանձնելու համար: