Լրահոս
Սպորտ
10:30
19.06.22
221

«Լիվերպուլը» փոխարինող է գտել Սադիո Մանեին

Img default alt hy

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» փոխարինող է գտել 30-ամյա սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին: Վերջինս կարիերան կշարունակի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»։

Իսպանական AS-ի փոխանցմամբ՝ Լիվերպուլյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 26-ամյա իսպանացի ենթահարձակվող Մարկո Ասենսիոյի ծառայություններով։