Լրահոս
10:34
29.06.22
102

Լիճք բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

Img default alt hy

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: