Լրահոս
Քաղաքական
22:28
17.12.19
108

ԼՀԿ-ն կարող է հետ կանչել Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուց

Պառակտվում է Երևանի ավագանու ամենաընդդիմադիր կեցվածքով խմբակցությունը: Լուսավոր Հայաստան կուսակցությունը մտադիր է հետ կանչել Լույս խմբակցության իր միակ անդամին Դավիթ Խաժակյանին: Խմբակցության մյուս երկու անդամները Հանրապետություն կուսակցությունից են: Պատճառը ավագանու երեկվա սկանդալային նիստն է, երբ բուռն բանավեճ եղավ քաղաքապետ Հայկ Մարությանի ու ավագանու Լույս խմբակցության անդամների մեջ: Հատկապես Թեհմինա Վարդանյանը հունից հանեց քաղաքապետին հիշեցնելով անցյալը: Այսօր արդեն պարզվեց ԼՀԿ-ն մտադիր է Խաժակյանին հետ կանչել ավագանուց, որովհետև կարծում են արված աշխատանքը կորչում է խմբակցության մյուս անդամների սուր հայտարարությունների ֆոնին ու Լույս խմբակցությունը քաղաքապետարանում շեղվում է կուսակցության քաղաքական գծից: