Լրահոս
Քաղաքական
20:48
27.09.22
181

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «ձեռք մեկնել» Փաշինյանին ու «ցավոտ որոշումներ» ընդունել

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Էջմիածնում Հայաստանի և Արցախի նախկին նախագահների ու Վեհափառի հետ հանդիպման ժամանակ, ըստ էության, առաջարկել է համատեղ պատասխանատվություն վերցնել այն փաստաթղթի համար, որ դրվել է Նիկոլ Փաշինյանի սեղանին:

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում է առաջին նախագահն ընթերցել այն համատեղ հայտարարության տեքստը, որ ինքը առաջարկել է ընդունել իբրև Էջմիածնի հանդիպման արդյունք, և որը, ինչպես գիտեք, չի ընդունվել: