Լրահոս
Աշխարհ
14:26
19.06.22
407

Լեռներում հայտնաբերված կոշիկը օգնել է բացահայտել լեռնագնացի մահվան գործը

Img default alt hy

Իտալական Corriere della Sera թերթը հայտնում է՝ պատահաբար գտնված կոշիկի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել  մահվան պատճառը։ 

Պակիստանում տեղի բնակիչները Նանգա Պարբաթի ստորոտում գտել են  հայտնի իտալացի ճանապարհորդ  Ռեյնհոլդ Մեսների եղբոր՝  Գյունտեր Մեսների կոշիկը։ Նշվում է, որ այս գտածոն հաստատում է այն վարկածը, որ լեռնագնացի ազգականը մահացել է ձնահյուսի ժամանակ։

Գյունթեր Մեսները մահացել է 1970 թվականին Նանգա Պարբատ լեռան ձնահյուսի հետևանքով։ Ավելի ուշ նրա եղբայրը խոստովանել էր, որ ինքն էլ համարյա  մահվան շեմին էր.  նրա ոտքի  մատնեը ցրտահարվել էին և անդամահատվել: Դրանից անմիջապես հետո լեռնագնացին կասկածում էին եղբոր մահվան մեջ ներգրավվածության համար:

«Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ես կապ չունեմ Գյունտերի մահվան հետ։ Այս կոշիկը հայտնաբերվել է հենց այն վայրում, որտեղ անհետացել է եղբայրս»,- ասել է Մեսները։