Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:52
30.09.22
188

Լեհաստանը մտադիր է Սկանդինավիայի երկրների հետ մշակել Բալթիկայի անվտանգության շուրջ հանձնարարականներ

Img default alt hy

Լեհաստանը մտադիր Է Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի հետ մշակել Բալթիկ ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման հանձնարարականներ: Սեպտեմբերի 30-ին այդ մասին Twitter-ում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

«Այն որոշմանը համապատասխան, որը մենք ընդունել ենք չորեքշաբթի օրն Ազգային անվտանգության և պաշտպանության գործերի կոմիտեում, ես Գլխավոր շտաբի ղեկավարին հանձնարարեցի կոնսուլտացիաներ վարել Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի պաշտպանության հարցերի պատասխանատուների հետ Բալթիկայի անվտանգությանը վերաբերող հանձնարարականների մշակման շուրջ»,- գրել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: