Լրահոս
Սպորտ
15:12
17.06.22
441

Լեգենդների խաղին Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել․ Ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է պատճառը

Img default alt hy

Հայաստանի լեգենդների հավաքականում ընդգրկված չէր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Այս առնչությամբ «Tert.am»-ը պարզաբանում է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հասկանալու՝ ո՞րն էր Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը։

«Ընկերական խաղին հրավիրվել են իրենց կարիերան ավարտած ֆուտբոլիստները, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է գործող ֆուտբոլիստ, այդ  իսկ պատճառով նրան չէին հրավիրել։ Նույն սկզբունքով չեն հրավիրվել նաև այլ ֆուտբոլիստներ, օրինակ Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը և այլն»,- ասացին ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։