Լրահոս
Քաղաքական
11:41
03.07.25
866

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ականների ուղղությամբ

Img default alt hy

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ իր ելույթում դեմ է հանդես եկել ՀԷՑ-ի պետականացմանը, հայտարարելով, որ եթե Երևանի կոնյակի գործարանը չմասանվորեցվեր, ապա այսօր խաղողագործություն չէինք ունեն։

«Այսօր շատերն են դժգոհում «Վեոլիա ջուր» ընկերությւոնից, սակայն եթե  այսօր համակարգը չտրվեր  մասնավորին, ապա ջրի սով կլիներ»,-հայտարարեց պատգամավորը;

Աղազարյանի խոսքրը դուր չեկան իր նախկին թիմակիցներին, մասնավորապես Արման Եղոյանը ելույթից հետո բացականչում էր՝ «Ամոթ, ամոթ»։

Մթնոլորտը փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, սակայն ԱԺ-ում իրավիճակը լարվեց՝ Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ականների ուղղությամբ։

ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը հայհոյեց Աղազարյանին․ «Ս..... եղիր», ինչից հետո Արշակյանն Աղազարյանին դուրս հանեց դահլիճից և արգելեց ներկա գտնվել այսօրվա նիստին, Արման Եղոյանին էլ զգուշացում տվեց։