Լրահոս
Հայաստան
11:01
04.07.22
430

Lada-ն մխրճվել է խախտում կատարած ЗИЛ 130-ի մեջ, բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Պարկովնիկի օբյեկտի» դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի և ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել ЗИЛ-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ապա վթարային իրավիճակ ստեղծել Lada-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։