Լրահոս
Միջազգային
18:35
29.09.22
160

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը

Img default alt hy

ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 29-ին, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ Է արձակել: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ճապոնական պահականավերը կոչ են արել տարածաշրջանում գտնվող նավերին՝ զինամթերքի բեկորներ հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապվել իշխանությունների հետ: Տարեսկզբից ի վեր ԿԺԴՀ-ն անցկացրել Է սպառազինության 20 փորձարկում: Վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին.

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, այդ ժամանակ ԿԺԴՀ-ի երկու բալիստիկ հրթիռներ թռել են 300 և 350 կիլոմետր, դրանց թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է մոտավորապես 50 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: