Լրահոս
Քաղաքական
00:07
19.06.25
737

Հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել․ Սամվել Կարապետյանի ուղերձը

Img default alt hy

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք գործարար Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց։

Գործարարը հանդես է եկել ուղերձով, որը ընթերցեց նրա փաստաբանը։

Նա ուղերձում, շնորհակալություն հայտնելով իրեն աջակցողներին և զորակցողներին, ընդգծում է՝ շարունակելու է մնալ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին, իսկ պայքարը՝ հանուն արրդարության, շարունակվելու է․

«Հարգելի հայրենակիցներ,

խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։

Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն՝ հանուն արդարության և առանց հանձնարարությունների։

Կյանքիս ընթացքում հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։

Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։

Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։

Առաջ Աստված։

Շնորհակալություն աջակցելու համար»։