Լրահոս
Հասարակական
23:52
18.12.19
88

Կոթի. անվախ մարդկանց վախը

Ադրբեջանական կրակոցների թիրախում հայտնված Կոթի գյուղում այսօր իրավիճակը հանգիստ է: Երեքշաբթի ուշ երեկոյան հակառակորդը կես ժամ շարունակ գնդակոծել է Տավուշի մարզի այդ գյուղը: Կրակոցների պատճառով մեկ ժամ փակ է եղել Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի՝ Բաղանիս- Ոսկեպար հատվածը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Վերջին անգամ, ադրբեջանական բանակը Տավուշի սահմանապահ գյուղերի վրա այդպիսի ինտենսիվությամբ կրակել է ավելի քան մեկ տարի առաջ: