Լրահոս
Առողջապահական
22:44
06.05.20
233

Կորոնավիրուսը մտավ ԱԺ. Երեւանում կորոնախուճապ է

Կառավարությունը կոչերին չի արձագանքում, իսկ կորոնավիրուսը արդեն թափանցել է խորհրդարան: Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականին թագավարակ է ախտորովել, պատգամավորը մեկուսացված է: Ու եթե խորհրդարանում պատգամավորներին ապահովում են ձեռնոցներով, դիմակներով, ախտահանող նյութերով, թույլատրում են, որ վախեցողները գործի չգնան, ապա օրենսդիրի դարպասից այն կողմ պարզ քաղաքացիներն են: Կորոնա-սահմանափակումները վերացրել են ու ստիպված աշխատանքի գնացող մարդիկ՝ տաքսիստները, վարսավիրները, մյուսները տնից դուրս են գալիս չիմանալով արժե մի-երկու կոպեկի համար առողջությունը վտանգի տակ դնել: