Լրահոս
Առողջապահական
00:10
21.04.20
79

Կորոնավիրուսը կարող է հասնել նաեւ նյարդային համակարգ

Աշխարհը շարունակում է փնտրել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Հույս չկա, որ մեկ տարուց շուտ այն կգտնեն: Դժվարություն է ստեղծում նաեւ այն, որ վիրուսը անընդհատ մուտացիայի է ենթարկվում: Եթե վարակի առաջին ամսում նշվում էր, որ դրա թիրախում հիմնականում տարեցներն են, ապա հիմա ԱՄՆ բժիշկները հայտարարում են իրենց պացիենտների մեծ մասը երիտասարդներ են: Փոխվել է նաեւ կորոնավիրուսի վնասակարության շրջանակը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բացի թոքերից այն ախտահարում է նաեւ ուղեղն ու նյարդային համակարգը, ազդում լյարդի, սրտի վրա: